ԴԺՀ-ն ապացույցներ ունի այն մասին, որ ԵԱՀԿ ներկայացուցիչները Դոնեցկի ռազմական օբյեկտների կոորդինատները փոխանցել են Ուկրաինայի զինված ուժերին, այսօր ասել է հանրապետության ժողովրդական միլիցիայի ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը։
«Մենք ստացել ենք փաստաթղթեր, որոնք նշում են, ինչպես իրենք են անվանել, ռազմական թիրախների կոորդինատները, ահա թե ինչ է եղել մեր հանրապետության տարածքում։ Այդ կոորդինատների գրեթե կեսը հանձնել են ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները։ Միգուցե դրա համար են որոշել փախչել», - ասել է Բասուրինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։