Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանի խնդրանքով ԵԱՀԿ- ի ղեկավարությունը կապ է հաստատում Ուկրաինայի իշխանությունների հետ՝ Սլավյանսկում ռազմական գործողությունները դադարեցնելու նպատակով: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կելինը:
«Մենք ընդունում ենք բոլոր անհրաժեշտ դեմարշները, որպեսզի ԵԱՀԿ ղեկավարությանը շտապ միջամտի և դադարեցնել այդ գործողությունները»,- ասել է Կելինը:
Ըստ նրա՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ և արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը կապ է հաստատում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի և երկրի վարչապետի պաշտոնակատար Արսենի Յացենյուկը հետ, իսկ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Դեշչիցայի հետ: