Ինչպես հայտնում է ria.ru-ն, Ռուսաստանը պահանջում է ուկրաինական իշխանություններից դադարեցնել Սլավյանսկ քաղաքում հատուկ գործողությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

«Պահանջում ենք Արևմուտքից հրաժարվել Ուկրաինայում կործանարար քաղաքականությունից, իսկ նրանցից, ովքեր իրենց իշխանություն են հայտարարել Կիևում՝ անհապաղ դադարեցնել պատժիչ գործողությունները և ցանկացած բռնություն սեփական ժողովրդի նկատմամբ, ազատել քաղբանտարկյալներին, ապահովել լրագրողների ազատ գործունեությունը»,- նշվում է փաստաթղթում։

 

ՌԴ ԱԳՆ-ի կարծիքով՝ անհրաժեշտ է կազմակերպել իսկապես իրավահավասար քաղաքական երկխոսություն՝ բոլոր շրջանների մասնակցությամբ՝ երկրի ապագայի վերաբերյալ պայմանավորվածություններ մշակելու նպատակով։