Նիգերիայի շուրջ 800 հազար երեխաներ երկրի հյուսիս-արեւելքում «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման հարձակումների պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանց թիվը մեկ տարվա ընթացքում կրկնակի ավելացել Է: Նիգերիացի երեխաներից շատերը բռնություններից փախչում են Չադ, Նիգեր կամ Կամերուն:
BBC-ն նշում Է, որ կազմակերպության զեկույցը նվիրված Է Նիգերիայի Չիբոկ քաղաքում զինյալների կողմից երկու հարյուրից ավելի դպրոցական աղջիկների առեւանգման տարեդարձին:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների խոսքով՝ Չիբոկի ողբերգությունը Նիգերիայում մոլեգնող բռնություններից միայն մեկն Է:
Լուսանկարը'AP