Ադրբեջանի երեք քաղաքացի դանակի հարվածներից վերքեր են ստացել Ռուսաստանի Դաշնության Զելենոգրադ քաղաքում իրենց համերկրացիների հետ տեղի ունեցած բախման ժամանակ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, վերջիններս քաղաքի շինարարական ընկերության աշխատակիցներ են: Բախումը նրանց միջեւ տեղի է ունեցել Զելենոգրադի սրճարաններից մեկի մոտ: Տուժածները ոստիկաններին հայտնել են հարձակման մեջ կասկածվողների անունները: Կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելու հոդվածով:
Ադրբեջանցիների միջեւ բախման պատճառը դեռեւս հայտնի չէ: