Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ թիվ 26 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են ID և բանկային քարտեր և 18.000 դրամ:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ապրիլի 13-ին՝ ժամը 18.10-ին, Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 48 շենքի մոտից, նշված գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988թ. ծնված Գագիկ Կ.-ին, ով խոստովանել է կատարածը:

 

Կատարվում է քննություն: