Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը:
Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները, իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Լուրեր.com-ը Եվրոպայի խորհրդարանն այսօր սկսել էր Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկումը: Բանաձևով առաջարկվելու և հանձնարարվելու է ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարաններին ու կառավարություններին համապատասխան բանաձևեր ընդունել և որոշումներ կայացնել երևույթի ճանաչման ու դատապարտման վերաբերյալ: