Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու «Վերնատուն» մշակույթային կենտրոնում Հայկական համայնքի ներկայացուցիչները հյուրնկալել էին ՀՀ ԱԺ փոխնախագահ էդվարդ Շարմազանովին և ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհանես Սահակյանին: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ հյուրերին, որոնք Սանկտ Պետերբուրգում ապրիլի 16-ին մասնակցելու են ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստին (ՀԱՊԿ ԽՎ), ողջունեց Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցու քահանա Սարգիս տեր Չոփուրյանը: Նա կարևորեց Հայաստանի պետական այրերի այցելությունը հայկական համայնք, նշեց նման հանդիպումների դերը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

 

Ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ փոխնախագահ էդվարդ Շարմազանովը: Նա պատմեց Հայաստանում Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետական մակարդակով նշելու միջոցառումների մասին, խոսեց սոցիալ-տնտեսական բարեփոխումների ուղղությամբ տարվող ծրագրերի, երկրի առաջ ծառացած, իրենց լուծմանը սպասող խնդիրների մասին:

 

ՀՀ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհանես Սահակյանը ներկաներին ծանոթացրեց նախատեսնվող Սահմանադրական փոփոխություններին իշխանության մոտեցումներին և ընդիմադիր դաշտում հնչող կարծիքներին: Ապա հյուրերը պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին:

 

Հանդիպումը եզրափակեց Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը: