Հայաստանի կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությանը 1 մլն 650 հազար դրամ՝ կտրամադրի 2014 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության ուղարկված 5 այլընտրանքային աշխատանքային ծառայողների դրամական բավարարման գումարները վճարելու նպատակով:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ 2014 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում այլընտրանքային աշխատանքային ծառայության է ուղարկվել 35 քաղաքացի:

 

«Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրի հեռավորությունը այլընտրանքային ծառայողի հաշվառման վայրից 30 կմ-ը գերազանցելու դեպքում այլընտրանքային աշխատանքային ծառայողին ամսական վճարվում է մինչև 30000 դրամի չափով: