ՀՀ կառավարությունը հաստատեց լոլիկի ականող ցեց ու կարտոֆիլի ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը կառավարության նիստում նշեց, որ Արարատի մարզի մի շարք համայնքներում դեռևս 2011 թվականին են հայտնաբերվել կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուները, որոնք տնտեսական մեծ վնաս են հասցնում Արարատյան հարթավայրում վաղահաս կարտոֆիլի, լոլիկի, սմբուկի և տաքդեղի մշակությամբ զբաղվոÕ ² գյուղացիական տնտեսություններին՝ ինչպես բաց դաշտում ու ջերմատներում, այնպես էլ՝ բերքի պահպանության ընթացքում:
Ըստ փոխնախարարի՝ հողօգտագործողները, չկարողանալով ճիշտ որոշել պայքարի միջոցառումների իրականացման ժամկետները, ստիպված ավելացնում են քիմիական մշակումների քանակը, կատարում լրացուցիչ և անարդյունավետ ծախսեր, որոնց արդյունքում բարձրանում է արտադրանքի ինքնարժեքը, նվազում ստացվող եկամուտը: «2014 թվականին գյուղատնտեսության նախարարությունն իրականացրել է կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների մոնիթորինգի իրականացման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի իրականացման համար պետական բյուջեից հա տկացված 27 մլն 460 հազ. դրամով Արարատի և Արմավիրի մարզերի մորմազգի մշակաբույսերի շուրջ 9500 հեկտար տարածքի վրա տեղադրվել են 2900 ֆերոմոնային թակարդներ: Այսպես զգալիորեն կրճատվել է կարտոֆիլի և լոլիկի բերքին հասցված վնասը»,- ասաց Բաղյանը:
Այս տարի նույնպես հանրապետության շուրջ 10100 հեկտար մորմազգի մշակաբույսերի, այդ թվում' 2270 հեկտար կարտոֆիլի և 7830 հեկտար լոլիկի, տաքդեղի ու սմբուկի դաշտերում կիրականացվի մոնիթորինգ ֆերոմոնային թակարդների կիրառմամբ: Այն կիրականացվի մայիս-սեպտեմբեր ամիսներին: Ի դեպ, այս տարի թակարդներ կտեղադրվեն նաև Արագածոտնի, Կոտայքի և Տավուշի մարզերի լոլիկի դաշտերում կտեղադրվեն՝ վնասատուի առկայությունը ճշտելու նպատակով: Ծրագրի իրականացման և հողօգտագործողների կողմից ագրոտեխնիկականհամալիր միջոցառումների կատարման արդյունքում ակնկալվում է բերքի կորուստների կանխում 70-80 տոկոսով, օգտագործվող բույսերիպաշտպանության միջոցների ծախսի կրճատում առնվազն 30%-ով, էապես կբարելավվի նաև արտադրվող բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքայինտեսքն ու որակը: