Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը պաշտոնապես հեռացվել է «Տոբոլի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Ինչպես տեղեկացնում է ղազախական ակումբի պաշտոնական կայքը, որոշումը կայացվել է «Ակտոբեից» կրած պարտությունից հետո:
Որոշման պատճառը Մինասյանի գլխավորած մարզչական շտաբի անբավարար արդյունքներն են:
Նշենք, որ Վարդան Մինասյանը «Տոբոլը» գլխավորում էր անցյալ տարվա ապրիլից:
Ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատարը կլինի Սերգեյ Մասլենովը: