«Փյունիկի» ղեկավարական կազմում տեղի է ունեցել փոփոխություն։
Ակումբի գործադիր տնօրեն է նշանակվել Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնող Կարեն Հարությունյանն ընտրվել է Փյունիկի փոխնախագահ. այս մասին տեղկեացնում է ակումբի ֆեսբուքյան էջը: