Վերջին շրջանում ինչ-ինչ շարժառիթներից ելնելով որոշ ՀԿ-ների և լրատվամիջոցների կողմից շատ է շոշափվում «Գեղի Գօլդ» ՍՊԸ պատկանող Ոսկեձորի հանքավայրի անվանումը, որ իբր այն վնասում է Կապան քաղաքի խմելու ջրին։
Անկեղծ ասած ես հարգում եմ բոլորի կարծիքը և մտահոգությունները, սակայն խնդրի վերաբերյալ պարզություն մտցնելու համար կուզենայի որոշ պարզաբանումներ տալ:
- Նախ նշեմ, որ ներկայումս այդ ջրահավաք ավազանից խմելու ջուր չի վերցվում Կապան քաղաքի համար, խմելու ջուրը վերցվում է այլ ջրահավաք ավազանից, որի հետ Ոսկեձորի հանքավայրը ընդհանարապես կապ չունի․
- Ներկայումս ընկերությունը արդյունահանման-շահագործման աշխատանքներ չի իրականացնում Ոսկեձոր հանքավայրում և ըստ շահագործման թույլտվության շահագործումը պետք է սկսվի 2020թ-ից․
- Հանքավայրը շահագործելուց նույնպես այս թևի վրա (այսինքն ջրահավաք ավազանից վերև) արտադրություն չի նախատեսվում․
- Ինչ վերաբերվում է արտահոսքերին․նշեմ, որ անմիջապես բացահանքի շահագործման արդյունքում աղտոտված ջրերի արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը շնորհիվ շրջանցող առվակների հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ անմիջապես գործունեության տարածքի մակերևութային ջրերը հավաքվում են կուտակման ավազաններում, որից հետո մաքրվում նստեցուցիչ-պարզարանում։ Ըստ ՇՄԱԳ նախագծի նախատեսվում են երեք կուտակման ավազան, որոնցում կատարվում է կախույթների նախնական նստեցում։ Բոլոր ավազանների ջրերը հոսում են նստեցուցիչ-պարզարան, որում իրականացվում է ջրերի լրացուցիչ պարզեցում և չեզոքացում։
- Անհրաժեշտության դեպքում կարող ենք նաև ջուրը խողովակաշարով շրջանցել ջրավազանից, որը ընկերությունը պատրաստ է և կկատարի իր միջոցների հաշվին նախքան շահագործումը․
Այնպես որ, լուծումները այնտեղ շատ են, և անհանգստանալու կարիք կարծում եմ չկա։
Անհրաժեշտության դեպքում ընկերությունը կտրամադրի բոլոր փաստաթղթերը։
«Գեղի Գօլդ» ՍՊԸ գործադիր տնօրեն
Արմեն Բակունց