«Շնորհակալություն, բոսս». այսպես է շնորհակալություն հայտնել «Բորուսիայի» ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը Յուրգեն Կլոպին, ով պատրաստվում է ամռանը լքել դորտմունդյան թիմը:
«Շնորհակալություն, բոսս, այն երեք տարվա համար, որ եղել եմ Ձեզ հետ: Շատ բան եմ սովորել ձեզանից և շնորհակալ եմ, որ միշտ իմ կողմից էիք՝ ինչպես լավ, այնպես էլ վատ պահերին: Շատ շնորհակալ եմ»,- Ինստագրամի իր էջում գրել է Ռոյսը: