Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճելուց հետո կատալոնյան «Բարսելոնան» 38-րդ տուրում սեփական հարկի տակ ոչ ոքի խաղաց «Դեպորտիվոյի» հետ:
Կատալոնացիների երկու գոլերն էլ հեղինակեց Լիոնել Մեսսին: Արգենտինացին աչքի ընկավ 5 և 59-րդ րոպեներին:
67-րդ րոպեին Լուկաս Պերեսը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 76-րդ րոպեին Դիոգո Սալոմաոյի հեղինակած գոլը փրկեց «Դեպորտիվոյին» պարտությունից:
Այս հաղթանակից հետո «կապտանռնագույնները» իրենց միավորների քանակը հասցրին 96-ի:
Նշենք, որ «Նոու Կամպ» մարզադաշտը հրաժեշտ տվեց կատալոնացիների լեգենդար կիսապաշտպան Չավիին, ով մրցաշրջանի ավարտին կտեղափոխվի «Ալ Սադ»