Ֆրանսիայում աղքատության դեմ բարեգործական խաղ է տեղի ունեցել Ռոնալդոյի, Զիդանի ընկերների և «Սենթ Էթյենի» նախկին ու ներկայիս ֆուտբոլիստների թիմի միջև:
Լեգենդար ֆուտբոլիստներ Ռոնալդոյի և Զիդանի թիմը պարտվել է 7:9 հաշվով:
Թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ռոնալդոն, մեկական անգամ էլ աչքի են ընկել Տրեզեգեն, Զեեդորֆը, Ջորկաեֆը, Օկոչան: Հաղթող թիմի կազմում երեք գոլի հեղինակ է դարձել Պիեր Էմերիկ Օբամեյանգը: