ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ ներկայացուցիչների պալատում ընթերցել է Հայոց ցեղասպանության 1000 զոհի անուններ, հայտնում է Glendale News Press պարբերականը:

 

Մոտ մեկ ժամ տևողությամբ ընթերցմանը ներկա են եղել հայ համայնքի ներկայացուցիչներ, ովքեր երկու շաբաթվա ընթացքում ներկայացրել էին Հայոց ցեղասպանության զոհ դարձած իրենց բարեկամների անունները:

 

Անունները բարձրաձայն ընթերցելուց բացի, կոնգրեսականն այս անունները հրապարակել էր Թվիթերի իր միկնոբլոգում #NeverForget1915 հաշթեգով՝ ի հիշատակ 100 տարի առաջ Օսմանյան թուրքերի ձեռքով սպանված 1.5 միլիոն հայերի:

 

Ադամ Շիֆի ընթեցանությունը տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հաստատեց, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի գործածի «ցեղասպանություն» եզրը:

 

«Մեկ ժամվա ընթացքում ես կարողացա կարդալ փոքր քանակությամբ մարդկանց անունները, ովքեր սպանվել էին Հայոց ցեղասպանության ժամանակ: Բոլոր 1.5 միլիոն զոհերի անունները կարդալու համար կպահանջվեն շաբաթներ: Հույս ունեմ, որ սա կհրավիրի հասարակության ուշադրությունը տեղի ունեցած հրեշագործության հուժկու լինելուն: Անունը, ի տարբերության թվի, վերացական չէ: Յուրաքանչյուր զոհ հանդիսանում էր մեկի որդին կամ դուստրը, մայրը կամ հայրը, պապիկը կամ տատիկը, մորաքույրը կամ քեռին. յուրաքանչյուրը թանկ կյանք էր»,- ասել է Ադամ Շիֆը: