ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է արել Twitter սոցցանցի իր միկրոբլոգում:

 

«Աշխատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ' մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին օրերին կրած տառապանքների և կոտորածների մասին և սգում բոլոր զոհերի համար»,- գրել է ամերիկացի համանախագահը' գրառման վերջում ավելացնելով Armenia հեշթեգը: