Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում աշխատող փրկարարների խմբին հաջողվել Է օգնության հասնել մի տղայի, որը շուրջ հինգ օր արգելափակված Էր մնում շենքի փլատակների տակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 30-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:

 

Տղային ցույց Է տրվել առաջին օգնությունը, ինչից հետո նրան տարել են պատգարակի վրա:

 

Գործակալությունը նշում Է, որ փրկարարների գործողություններին հետեւող մարդիկ սկսել են ծափահարել, երբ տեսել են, որ նրանց հաջողվել Է ողջ մնացած մարդու հայտնաբերել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: