Ոստիկանության Արաբկիրի բաժնում մայիսի 1-ին՝ ժամը 13.00-ին, 1954թ. ծնված Աշոտ Հ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 11.00-ին, Երևանի Գրիբոյեդովի փողոցում' թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում, տաբատի գրպանից գողացել են 56.000 դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները նույն օրը ժամը 15.00-ին Կոմիտասի պողոտայի թիվ 51 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1961թ. ծնված Արամայիս Թ.-ին: Նա խոստովանել է, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Կատարվում է հետաքննություն: