Այսօր՝ փետրվարի 4-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 27-ամյա Վարդան Ղազարյանը, վարելով «Վոլցֆագեն» մակնիշի 16 ՕՕ 542 համարանիշի ավտոմեքենան, Րաֆֆի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածում: Վարորդը փախուստի չի դիմել և օգնություն է ցուցաբերել, որից հետո վրաերթի ենթարկվածը, որը մոտ 45-50 տարեկան տղամարդ է, տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ վրաերթի ենթարկվածը զբաղվում է մուրացկանությամբ: Այս պահին ոստիկանությունը փորձում է պարզել նրա ինքնությունը: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: