Այսօր՝ փետրվարի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարարոդը էջմիածին քաղաքի' Վռամ Կոստանյան փողոցում, վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի բնակիչ, 25 ամյա Ստեփան Խաչատրյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը վրաերթի ենթակրվածին թողնելով անօգնական
հեռացել է դեպքի վայրից: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց:
Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորւթամբ: Տեղում են նաև Ոստիկանության Էջմիածնի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ Ոստիկանության Վաղարշապատի բաժին է ինքնակամ ներկայացել 45 ամյա Արայիկ Բաբայանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը՝ «Ֆոլցֆագեն» մակնիշի ՊՆ 0992 Մ համարանիշի ավտոմքենայով:
Գ. Շամշյանը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, Ա. Բաբայանը կոչումով փոխգնդապետ է, և աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում և հնարավոր է, նախապատրաստված նյութերն ուղղարկվի ՀՀ ՊՆ զինվորական դատախազություն: