Ասօր՝ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարապետ Ուլնեցի փողոցի 2ա շենքի մոտ գտնվող կիսանկուղային օժանդակ շինությունում ծուխ է առաջացել և հնարավոր է՝ տարածքում հրդեհ լինի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել փրկարար ծառայության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով, ովքեր առաջացած կրակը մարելուց հետո շինության մեջ հայտնաբերել են 57-ամյա Վաչագան Հակոբյանի դին։ Փրկարարների կանչով ժամանել է նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ-քննչական խումբը։
Քննիչի հանձնարարականով, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի