Երեկ՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում, Գորիս քաղաքի Խորենացի փողոցի բնակիչ 43 ամյա Գագիկ Մաիլյանը, վարելով «Նիսան Պատֆայնդեռ» մակնիշի ՊՆ 1187 Մ համարանիշի ավտոմեքենան, Գորիս քաղաքից դեպի օդանավակայան ընկած միջհամայնքային ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Գ. Մաիլյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. Մաիլյանը աշխատում է ՀՀ ՊՆ Սյունիքի կայազորի դատախազությունում որպես ավագ դատախազ