Այսօր՝ հուվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի Թաիրովի փողոցում՝ թիվ 15 շենքի դիմաց, Տիգրան Ջաբրելյանը՝ վարելով «Գրանդ Չերոկի» մակնիշի 22 ՍՏ 494 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողական «Տոյոտա Կոռոլլա» մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գևորգ Դավթյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: