Այսօր' հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 18:00-ի սահմաններում Երեւանի բնակչուհի 40-ամյա Մարինա Բորիսովան, վարելով BMW մակնիշի 04 ԼՕ 554 համարանիշի ավտոմեքենան, Հարավ Արեւմտյան թաղամասի Անդրանիկի 34/5 շենքի դիմաց' «Լեոպարդ» խանութի մոտ, դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել կայանված վիճակում գտնվող Սարգիս Պետրոսյանին պատկանող Մերսեդես մակնիշի 33 PՏ 041 համարանիշի, որից հետո' Կարեն Բոյաջյանին պատկանող Մերսեդես մակնիշի 83 QՍ 888 համարանիշի եւ Սարգիս Փիլոյանին պատկանող Միցուբիշի մակնիշի 90 ԼՍ 011 համարանիշի ավտոմեքենաներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել Երեւանի Ճանապարհային ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ովքեր մեծ դժվարությամբ են կարողացել կարգի հրավիրել վթարի մեղավորին' Մ. Բորիսովային, ով վթարի վայրում իսկական շոու էր սարքել:
Վթարի վայր ժամանած ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնի հատուկ կարեւորագույն հանձնարարություններով ավագ հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից BMW-ի վարորդ Մ. Բորիսովային ՃՈ աշխատակիցների ուղեկցությամբ տեղափոխեցին բժշկական փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Հետաքննիչ Գ. Չոքարյանի հանձնարարականով BMW-ն տեղափոխվել է Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, իսկ վնասված ավտոմեքենաները ի պահ են հանձնվել տերերին: