Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում, Կապան
քաղաքի Գործարանային փողոցում բախվել են Կապանի բնակիչներ՝ 35 ամյա Էրիկ Մուշկամբարյանի վարած ԳԱԶ 3110 մակնիշի 51 ՏՍ 947 համարանիշի և 34 ամյա Վրեժ Ավետիսյանի վարած Վազ 2121 մակնիշի 51 ԼՏ 875
համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԳԱԶ 3110 վարորդ Է. Մուշկամբարյանը և ավտոմքենայի ուղևորներ 33 ամյա Բենիկ Խաչատրյանը, և 34 ամյա Մհեր Մկրտչյանը և Վազ 2121-ի ուղևորներ Քնարիկ Գաբրիլյանն ու Մելանյա Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արամ Գալստյանի գլխավությամբ: Դեպքի վայրում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում, ավագ քննիչ Հովիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված Բ. Խաչատրյանը աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում որպես հրետանու շտաբի պետ, կոչումով մայոր է, իսկ Մհեր Մկրտչյանը նույնպես կոչումով մայոր է, և աշխատում է ՀՀ ՊՆ X զորամասում որպես Հակաօդային պաշտպանության ծառայության պետ: