Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն Instagram-ի իր էջում հրապարակել է իր ուղերձն ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամային, որում ամերիկացի առաջնորդին կոչ է արել մտորել «ուր է գնում այս աշխարհը» հարցի շուրջ:
«Վստահ եմ, որ բոլորիդ պետք է մոռանալ անցյալի վիրավորանքները, վեր բարձրանալ աննշան խնդիրներից, հավաքվել համաշխարհային տերությունների առաջնորդներով և հարց տալ՝ ուր է գնում այս աշխարհը: Միգուցե դրանից ինչ-որ բան ստացվի: Իսկ հուսալ, որ պատժամիջոցներով Ռուսաստանին հնարավոր է դարձնել հնազանդ կիսագաղութային երկիր, չարժե: Եթե քառասունհինգին մենք ձիերով հասանք Բեռլին, ապա այսօր առավել ևս ի վիճակի ենք լուծելու ցանկացած բարդության խնդիր: Թող հաղթի արդարությունը»,-ասված է ուղերձում:
Ինչպես հաղորդվում է, Կադիրովն ընդգծել է, որ ԱՄՆ-ն ներգրավված է «Իսլամական պետություն» խմբավորման ֆինանսավորման, ինչպես նաև զենքի մատակարարման գործում: