Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին համեմատել է կապիկի հետ` մեկնաբանելով տիեզերք թռչելու մասին նրա հայտարարությունը:
Մաքքեյնն թվիթթերյան իր էջում գրել է, որ Ահմադինեժադը ցանկանում է տիեզերքում հայտնված առաջին իրանցին լինել, բայց միթե՞ անցյալ շաբաթ նա այնտեղ չէր: Այնուհետև հաղորդագրությանն ավելացրել է «Իրանը տիեզերք կապիկ է ուղարկում» վերնագրով հոդվածի լինքը:
Իրանի նախագահը երկուշաբթի օրը հայտարարել էր, որ պատրաստ է իրանցի գիտնականների կողմից տիեզերք ուղարկվող առաջին մարդը լինել։
Հունվարի 28-ին Իրանն արձակել է հրթիռ, որտեղ կապիկ է եղել: Այն բարեհաջող Երկիր է վերադարձել, իսկ կապիկը կենդանի է մնացել:
Տիեզերք կապիկ ուղարկելու նախորդ փորձն անհաջողությամբ էր պսակվել: 2011-ին Իրանը Kavoshgar-5 հրթիռով 20 րոպեանոց թռիչքի էր ուղարկել կապիկի, սակայն այն ժամանակ կապիկը մահացել էր:
Իրանը հայտարարել է, որ 2020-ին պատրաստվում է տիեզերք հրթիռ ուղարկել, որի մեջ մարդ կլինի: