Սիրիայի Հալեպ քաղաքում զոհվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիկնապահը: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Թեհրանի պետական լրատվամիջոցները:

 

 

Հայնտի է, որ Աբդուլա Բագերի Նիյարակին Իրանի հեղափոխական գվարդիայի անդամ է եղել: Պարբերականը նշում է, որ իրանցի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների ներկայությունը Սիրիայի թեժ կետերում հաստատում է որոշ շրջաններում իրավիճակի վատթարացումը:

 

 

CNN-ը նաև հղում է անում Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադի հետ հարցազրույցին, որում նա կանխատեսել էր Հալեպի համար «կատաղի պայքարը»:

 

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետդեպը պատրաստ է աջակցել Ռուսաստանին՝ Սիրիայում հակամարտության կարգավորման մեջ ընդդիմությանը ներգրավելու հարցում: