ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումն ԱՄՆ-ի նպատակը չէ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Ըստ նրա՝ այդ պատժամիջոցները կարևոր դեր են խաղում՝ Ուկրաինայում խաղաղություն երաշխավորելու հարցում:

 

«Մենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չենք ցանկանում, սակայն դրանք անհրաժեշտ են Ուկրաինայում խաղաղություն ապահովելու և հրադադար հաստատելու համար»,- ասել է Քերին: