Հունիսի 7-ին Աբովյան քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ինքնառաջադրվել է «Չարենցավանի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտ» ԲԲԸ Գլխ. տնօրեն, ՀՀԿ-ակա Արթուր Հարությունյանը, ավելի հայտնի Պալաչ մականվամբ: Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկանում է ՀՀ ԿԸՀ տեղեկատվական համակարգից:
Առաջադրվել են նաև ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի փորձագետ, գլխավոր մասնագետ, անկուսակցական Վահագն Գևորգյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Իսրայելյանը, ով քաղաքապետ է եղել 1999-2008 թթ., այդ պաշտոնում նրան փոխարինել է Կարապետ Գուլոյանը: