ԼՈՒՐԵՐ.com-ի տեղեկություններով՝ երեկ Աբովյանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության մարզային կառույցի նիստ, որի արդյունքում որոշում է ընդունվել պաշտպանել Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Վահագն Գևորգյանի թեկնածությունը: 

 

 

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հիմնական թեկնածուներն են համարվում Վահագն Գևորգյանը, Կարո Իսրայելյանը, Արթուր Հարությունյանը և Էդվին Թադևոսյանը: Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ մինչև վերջին պահը իշխող Հանրապետական կուսակցությունը դեռևս որոշում չուներ՝ ում թեկնածությունը պետք է պաշտպանի: