Հայ հեծանվորդները Հայաստանի առաջին հանրապետության օրվա կապակցությամբ հեծանվային արշավի կմեկնեն դեպի Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ:

 

 

«Մայիսի 28-ին 100 հեծանվորդ Հանրապետության հրապարակից կմեկնարկեն հաղթական մեծ հեծանվաերթով դեպի Արցախ»: Ցանկացողները կարող են միանալ, իսկ տեխնիկական պահը ապահովված է: Մեզ իր աջակցությունը ցույց տվեց նաև ՀՀ ՊՆ-ն, նախարար Սեյրան Օհանյանը: Այնտեղ մենք կմնանք հատուկ վրաններում, իսկ ցանկացողները կարող են չմնալ վրանների տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի նախագահ Արման Անտոնյանը:

 

 

Առաջիկայում Երևանում կբացվեն 30 հեծանվային կայանատեղիներ: «Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության հետ համատեղ մշակվել է հայեցակարգ հատուկ հեծանվորդների համար»,-ասաց Արման Անտոնյանը:

 

 

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակցել հեծանվարշավին, կարող են դիմել սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա: