armchess.am  ՖԻԴԵ-ի վարպետ Դավիթ Շահինյանը եւ միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը մեծ հաջողության հասան Իրանի Սովմեսարա քաղաքում անցկացված օփենում: Նրանք 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր եւ, առաջ անցնելով 41 մրցակիցներից, այդ թվում' 8 գրոսմայստերներից եւ 12 միջազգային վարպետներից, բաժանեցին 1-2-րդ տեղերը: Հայ երիտասարդ շախմատիստները մեկ միավորով առաջ անցան մոտակա մրցակիցներից: Լրացուցիչ ցուցանիշներով Շահինյանին շնորհվեց առաջին, իսկ Հարությունյանին' երկրորդ մրցանակը: