Դոնի Ռոստովի ոստիկանության աշխատակիցները ստուգում են ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները, որի հետևանքով Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 3 դեռահասի: Այս մասին հայտնում է Rostovdrive-ը:
Նախնական տվյալներով՝ Գոմցյանի ավտոմեքենայի վարորդը շրջադարձի ժամանակ ճանապարհը չի զիջել «Լադա Պրիորա» ավտոմեքենային, որը հանդիպակաց ուղղությամբ էր ընթանում:
Ավտոմեքենաները բախվել են, հյուպատոսի մեքենան շպրտվել է մայթ, որտեղով այդ ժամանակ 3 դեռահաս են անցնելիս եղել: Որպես հետևանք՝ 14-ամյա դեռահասները տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և բուժօգնության դիմել:
Տուժածների մոտ ախտորոշվել են փափուկ հյուսվածքների վնասվածքներ, քերծվածքներ և հեմատոմաներ: Անհրաժշետ բուժօգնությունից հետո դեռահասներին տուն են ուղարկել:
Ներկայումս վթարի փաստով հետաքննություն է անցկացվում:
Արարատ Գոմցյանը Ռուսաստանի Հարավային դաշնային տարածաշրջանում ՀՀ գլխավոր հյուպատոսն է 2003 թվականից: