Բաքվի առաջին Եվրոպական խաղերին Հայաստանը հունահռոմեական մարզաձևում կներկայանա 4 մարզիկով, և թիմը կմարզեն Ջուլֆալակյանը, Գևորգյանը և Սահակյանը:
Բաքվի Եվրոպական խաղերին Հայաստանը կներկայացնեն Ռոման Ամոյանը (55 կգ), Միհրան Հարությունյանը (66 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ) և Մաքսիմ Մանուկյանը (85 կգ): «Բոլոր մարզիչներս էլ գնալու ենք: Կգնանք Լևոն Ջուլֆալակյանը, Էդիկ Սահակյանը և ես»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզիչ Սամվել Գևորգյանը:
Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականի հունիսի 12-28-ը։ Հայաստանն այդ խաղերում ներկայացված կլինի 6 մարզաձևով' բռնցքամարտ, ըմբշամարտ, սամբո, ձյուդո, թաեքվանդո, հրաձգություն: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկ ված են 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: