Ուկրաինան Եվրամիության երկրներից կներմուծի երկրի պահանջմունքների համար անհրաժեշտ բնական գազի առնվազն կեսը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին Գերագույն ռադայի նիստում այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Գազի նվազագույն հաշվեկշիռը՝ 50 առ 50 է: Նվազագույն քանակությամբ գազը, որը մենք կգնենք ԵՄ-ից, գազի 50 տոկոսն է»,- ասել է նա:
Յացենյուկը ճշտել է, որ ներկայումս Կիևը ռեվերսային սխեմաներով բնական գազ է ձեռք բերում Gaz de France, E.On, RWE, Royal Dutch Sell և Statoil ընկերություններից:
Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան պնդում է ՌԴ-ի հետ ռուսական գազի տարանցման պարտավորագրի վերանայումը, որը Կիևը համարում է անշահավետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: