Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը պատգամավորների շրջանում ստորագրահավաք է նախաձեռնել՝ էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման հարցը արտահերթ ռեժիմով քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին հայտնեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ մայիսի 15-ին խմբակցությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք երեկ խմբակցության նիս տում որոշում ենք ընդունել և այսօր ձևաթուղթ ենք վերցրել: Երկուշաբթի օրը' մինչև ժամը 12-ը, մենք պետք է հավաքենք 44 ստորագրություն, փորձենք արտահերթ քննարկում իրականացնել Ազգային ժողովում»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

 

 

Նա տեղեկացրեց, որ ստորագրահավաքին մասնակցելու հրավերով դիմել է խորհրդարանի մյուս 4 խմբակցությունների ղեկավարներին: Էլեկտրաէներգետիկական համակարգի 5 խոշոր արտադրող կայանները, էլեկտրաէներգիայի հաղորդման և հաշվարկային կենտրոնի ծառայություններ մատուցողները դիմել են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագների (վճարների) վերանայման հայտերով: Հայտեր ներկայացրած ընկերություններն են «Հայկական ատոմային էլեկտրակայան», «Միջազգային էներգետիկ կորպորացիա», «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն&raqu o;, «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)», «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ի «Հրազդան-5» կայան, «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» և «Հաշվարկային կենտրոն» ընկերությունները:

 

 

ԶԼՄ-ների հաղորդմամբ' «Հայաստանի էլեկտրացանցերն» առաջարկում է բնակչության համարէլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը ներկայիս 41.85 դրամից հասցնել 58.93 դրամի, գիշերային սակագինը՝ 31.85 դրամից 48.93 դրամի: