Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին երկրում նախընտրական կրքերը շարունակում են ավելի ու ավելի թեժանալ: Անցնող շաբաթվա ընթացքում քաղաքական կուսակցություններն ու դրանց առաջնորդները շարունակեցին իրենց քարոզչությունը՝ անելով ամենն ընտրազանգվածի ձայները ստանալու նպատակով: «Արմենպրես»-ը հետևել է նախորդ օրերին տեղի « ունեցած զարգացումներին և ներկայացնում է դրանցից ամենաուշագրավները:

 

 

Թուրքիայի Նախագահ Էրդողանը, շարունակելով խախտել որպես նախագահ տված անկողմնակալության երդումը, անցնող օրերին ևս շարունակեց իշխանամետ կուսակցության օգտին սկսած քարոզարշավը: Այս անգամ նա նախ եղավ Գերմանիայում և Բելգիայում, որտեղ ելույթ ունեցավ տեղի թուրքական համայնքի ներկայացուցիչների առջև: Այդուհանդերձ, Էրդողանի ելույթները չանցան խաղաղ մթնոլորտում: Գերմանիայում ունեցած ելույթի ժամանակ մեծ թվով ալևիներ բողոքի ցույց կազմակերպեցին, որին ստիպված միջամտեցին անվտանգությա ն աշխատակիցները:

 

 

Նմանօրինակ բողոքի ակցիա տեղի ունեցավ նաև Վանում նախագահի ելույթի առնչությամբ: Էրդողանի ելույթից առաջ հանրահավաքի հրապարակում հավաքված շուրջ հարյուր ցուցարարիներից բաղկացած խումբն սկսել էր հեղափոխական երգեր երգել, ինչին ի պատասխան' ոստիկանությունը հարձակվել էր նրանց վրա և շատերին ձերբակալել էր: Հետաքրքական է, որ այս պատահարից անմիջապես հետո Էրդողանը Ղուրանը ձեռքին սկսել է ակնհայտ քարոզչություն իրականացնել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության օգտին' կոպիտ քննադատություն հնչեցնելով խորհրդարանական ընտրություններում հաղթելու հավանականություն ունեցող մյուս կուսակցությունների հասցեին:

 

 

Այս ընթացքում Թուրքիայի քրդական՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը չորրորդ դիմումը ներկայացրեց երկրի Բարձրագույն ընտրական հանձնաժողով' բողոքելով խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահ Էրդողանի գործողությունների կապակցությամբ: Ընդ որում, նախորդ բոլոր երեք դեպքում կուսկացությունը բացասական պատասխան էր ստացել:

 

 

Շաբաթվա սկզբին դիվանագիտական սկանդալ տեղի ունեցավ Թուրքիայի և Լիբիայի միջև: Լիբիայի ափերի մոտ մայիսի 11-ին թուրքական բեռնատար նավը հարձակման ենթարկվեց: Այն նախ ռմբակոծվեց հրետանուց, ապա ռազմական օդանավերի կողմից: Կատարվածի արդյունքում գրանցվեց մեկ զոհ, մի քանիսն էլ վիրավորվեցին: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը թուրքական նավի վրա գործած հարձակման համար բողոքի նոտա հղեց Լիբիային, իսկ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնեց, որ թուրքական կողմը ներկայում դիվանագիտա կան բանակցություններ է վարում' կապված հարձակման փաստի հետ:

 

 

Անցնող շաբաթ 98 տարեկանում կյանքից հեռացավ Թուրքիայի յոթերորդ նախագահ, 1980 թվականին ռազմական հեղաշրջման առաջնորդ Քենան Էվրենը, ով հայտնի է որպես երկրի պատմության մեջ հայտնի ամենաարյունալի հեղաշրջման հեղինակ: Հետաքրքիր է, որ նրա մահվան առնչությամբ որևէ պաշտոնական ցավակցություն այդպես էլ չհնչեցվեց:

 

 

Թուրքիայի նախկին նախագահներից մյուսը՝ 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելին առողջության վատթարացման պատճառով հոսպիտալացվեց: Թոքերի հիվանդության հետևանքով նրան տեղափոխեցին հիվանդանոց, սակայն բժիշկները հավաստիացրեցին, որ 91-ամյա նախկին նախագահի կյանքին որևէ լուրջ բան չի սպառնում:

 

 

Այս շաբաթվա ընթացքում շարունակվեց դիմադրությունը Թուզլա թաղամասում գտնվող հայկական «Արմեն ճամբար» անունն ունեցող որբանոցի տարածքի պահպանման համար: Հայտնի դարձավ, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կողմից առաջադրված հայազգի թեկնածու Մարգար Եսայանը հարցը քննարկել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ, վերջինս էլ հայտնել է, որ անձամբ կզբաղվի խնդրով և համապատասխան հանձնարարականներ է տվել:

 

 

Շավաթվա ամենաւորախալի լուրը Դերսիմից էր. դերսիմցի 17 հայեր հայկական ինքնությանը վերադառնալու ճանապարհին հերթական քայլը կատարեցին՝ մկրտվելով Ստամբուլի Յեշիլքյոյ շրջանի հայկական առաքելական եկեղեցում և ընդունելով քրիստոնեություն: Մկրտության արարողությունն անձամբ ղեկավարեց Պոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դերսիմի հայերի միության հիմնադիր և նախկին նախագահ Միրան Փրկիչը հայտնեց, որ իրենք շարունակելու են իրականացնել նմանօրինակ նախաձեռնությունները: