Հանրապետության տարածքում' մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-23-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին' հարավ-արևմտյան' 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 1-2 աստիճանով:
Երևանում՝ մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-23-ին' երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում' 15-20 մ/վրկ արագությամբ: