Ապրիլի 3-ի գիշերը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով, առանձին վայրերում' քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Ապրիլի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

 

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-6-ն աստիճանաբար կբարձրանա 7-8 աստիճանով:

 

Երևան քաղաքում ապրիլի 3-ի գիշերը սպասվում են կարճատև տեղումներ: 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: