Ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

Հանրապետության տարածքում ապրիլի 7-ին՝ օրվա երկրորդ կեսին, առանձին շրջաններում, 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:

 

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

 

Օդի ջերմաստիճանը ապրիլի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

 

Երևան քաղաքում ապրիլի 5-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ 7-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է լինի անձրև: Ապրիլի 8-9-ին մայրաքաղաքում սպասվում է անձրև: