Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Oդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ին կբարձրանա 1-3 աստիճանով, 7-9-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան' 2-5 մ/վրկ արագությամբ:
Երևանում նոյեմբերի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Նոյեմբերի 5-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +15 աստիճան, նոյեմբերի 6-ին' +16, նոյեմբերի 7-ին' +14, նոյեմբերի 8-ին' +13, նոյեմբերի 9-ին' +9 աստիճան: