Հանրապետության տարածքում՝ հունվարի 31-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, 31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-3-ին՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնեցին, որ Երեւանում հունվարի 31-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ։ Փետրվարի 01-05-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը Երեւանում կլինի -3-5, վաղը ցերեկը՝ +3+5:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+4,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -3-5, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ -1+3,
Լոռիում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +8+13,
Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Արարատում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Արմավիրում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -5-10, ցերեկը՝ 0+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +2+5,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +10+15,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10,
Արցախում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +10+15: