Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության տարածքում քամին կլինի հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ, իսկ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ հոկտեմբերի 5-ի ցերեկը և 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: