Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ին, 1-ի գիշերն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Քամին հյուսիսարևելյան' 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում անձրև: Փետրվարի 26-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +13 աստիճան, փետրվարի 27-ին' +14, փետրվարի 28-ին' +15, մարտի 1-ին' +13, մարըի 2-ին' +15 աստիճան: