«ԱՄՆ-ն, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Ներկայումս մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:

 

Նրա խոսքով՝ համանախագահները բանակցություններ են վարում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ այս տարի նախագահների հանդիպում կազմակերպելու համար:

 

«Արդյունքում պետք չէ մոռանալ, որ երկու երկրների ղեկավարությունը պետք է կամք ցուցաբերի և քայլեր ձեռնարկի ձգձգված հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ համանախագահների կողմից առաջարկվող գաղափարների հիման վրա»,- ասել է ամերիկացի դեսպանը: