Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է ԵՄ եվրոպական հարևանության և ընդլայնման հարցերով քաղաքականության հանձնկատար Յոհաննես Հանի հետ' ներկայացնելով նրան «Ադրբեջանի և ԵՄ միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագրի» նախագիծը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Նախագծի հիման վրա ադրբեջանական կողմը հույս է հայտնել զարգացնել ԵՄ հետ ռազմավարական համագործակցությունը:
Յոհաննես Հանի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ներկայացնելով ընթացքող բանակցային գործընթացի ներկայիս փուլն ու կոչ անելով ԵՄ-ին ավելի հստակ դիրքորոշում դրսևորել այս հարցում: