Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հերթական միջազգային հարթակն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հացում ադրբեջանական ստերը բարձրաձայնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Մամեդյարովը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում:

 

Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում հերթական անգամ խոսել է «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքները գրավելու» մասին: Ի թիվս այլ ստահոդ մեղադրանքների՝ Մամեդյարովը նշել է, որ «Հայաստանը չի կատարում ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևերը»:

 

Ելույթի ավարտին արտգործնախարարը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորման օգտին և դեմ է ստատուս-քվոյին ու երկակի ստանդարտների կիրառմանը: